Միջազգային

«Ռուսաստանը հուսով է` Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը տեղի կունենա հնարավորինս շուտ». Մատվիենկո

«Ռուսաստանը հուսով է` Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը տեղի կունենա հնարավորինս շուտ». Մատվիենկո

ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի արդյունքներով անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ և շարունակում է անել հնարավորը, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի եռակողմ համաձայնագրի շրջանակներում, որը ժամանակին ստորագրվել է երեք պետությունների ղեկավարների կողմից: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,- ասել է Մատվիենկոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական