Գերմանիայի կառավարությունը Լեհաստանին թույլտվություն է տվել Ուկրաինային մատակարարել հինգ ՄիԳ-29 կործանիչներ։ Ավելի վաղ լեհական կողմը Գերմանիայից համապատասխան թույլտվություն էր խնդրել, քանի որ ինքնաթիռը նախկինում Վարշավա էր տեղափոխվել նախկին ԳԴՀ զինանոցներից։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ողջունել է որոշումը։ Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս, որ «Գերմանիայի վրա կարելի է հույս դնել»։