Միջազգային

Չինաստանից Նիկարագուա և Եգիպտոս. նոր մանրամասներ ԱՄՆ հատուկ ծառայությունների արտահոսքից

Չինաստանից Նիկարագուա և Եգիպտոս. նոր մանրամասներ ԱՄՆ հատուկ ծառայությունների արտահոսքից

Վերջին շաբաթների ընթացքում համացանցում են հայտնվել մի շարք փաստաթղթեր, որոնք ենթադրաբար պատկանում են Պենտագոնի և ԱՄՆ այլ հատուկ ծառայություններին և պարունակում են գաղտնի տվյալներ՝ կապված Ուկրաինայում պատերազմի և Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակիցների մասին տեղեկատվության հավաքագրման և այլնի հետ:

Եգիպտոսն ու ռուսական հրթիռները

«Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսին գաղտնի կարգադրել է 40 հազար հրթիռ արտադրել և ուղարկել Ռուսաստան», - գրում է Washington Post-ը։ Պարզ չէ, թե ինչ ճակատագիր է ունեցել ծրագիրը և ինչպես կարող է այդ քայլն ազդել ԱՄՆ-ի և Եգիպտոսի հարաբերությունների վրա:

Չինաստանի ռազմակայանը Նիկարագուայում

Համաձայն գաղտնալսված հաղորդագրությունների՝ Նիկարագուան խորացնում է իր կապերը Չինաստանի հետ այն ժամանակ, երբ իր հիմնական դաշնակից Ռուսաստանը զբաղված է ուկրաինական ճակատում: Նիկարագուան և Չինաստանը բանակցություններ են վարել Բլյուֆիլդսում խորը ջրային նավահանգիստ կառուցելու շուրջ։ Ըստ ԱՄՆ գնահատականների՝ Նիկարագուան դեռ ձեռնտու է Ռուսաստանին, և հավանաբար կքննարկվի Պեկինին ծովային նավահանգստի տրամադրումը՝ տնտեսական ներդրումների դիմաց։

Ռուսաստանը համարյա խոցել է բրիտանական հետախուզական ինքնաթիռը 

Համաձայն արտահոսքի՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը անցյալ հոկտեմբերին բրիտանացի օրենսդիրներին ասել է, որ սեպտեմբերի 29-ին ռուսական երկու Սու-27 կործանիչները որսացել և ճնշել են բրիտանական RC-135 հետախուզական ինքնաթիռը, որը Սև ծովի վրայով թռչում էր միջազգային օդային տարածքում։ Ուոլեսն ասել է, որ ռուսական ինքնաթիռներից մեկը թռել է բրիտանական ինքնաթիռից 15 ոտնաչափ հեռավորության վրա, իսկ մյուսը հեռվից հրթիռ է արձակել։ Ռուսաստանի ռազմական պաշտոնյաների հավաստիացմամբ՝ հրթիռի արձակումը «տեխնիկական անսարքության» հետևանք է: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական