ԱՄՆ-ն չի բացառում Պենտագոնի և ամերիկյան հետախուզության գաղտնի փաստաթղթերի արտահոսքի կապը օտարերկրյա հետախուզական գործակալությունների գործունեության հետ, թեև իշխանությունները միջադեպը հետաքննում են որպես ներքին արտահոսք․ այս մասին հինգշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը։
Ըստ թերթի՝ ցանցում հայտնված ֆայլերը տպագրված և կիսով չափ ծալված փաստաթղթերի լուսանկարներ են, որոնք առաջին անգամ հայտնվել են Discord հարթակում։