Միջազգային

«Իրանի բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»․ Սայարի

«Իրանի բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»․ Սայարի

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, Սահմանադրության համաձայն, ունեն երեք կարևոր խնդիր՝ տարածքային ամբողջականության պահպանում, անկախության պահպանում և Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան իսլամական համակարգի պահպանում։ Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը։ 

«Տարվա ընթացքում բազմաթիվ զորավարժություններ ենք անցկացնում՝ գնահատելով մեր բանակի հնարավորությունները։ Այսօր մենք հայտարարում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի և չեզոքացնել մեր սիրելի հայրենիքի սուրբ սահմանների դեմ ուղղված ցանկացած սադրանք՝ թույլ չտալով, որ որևէ մեկը ոտնձգություն կատարի Իսլամական Իրանի գոյության դեմ»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական