Միջազգային

Պուտինը դեռ չի դիտել «Մարտահրավեր» ֆիլմը․ Պեսկով

Պուտինը դեռ չի դիտել «Մարտահրավեր» ֆիլմը․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, անշուշտ, դիտելու է «Մարտահրավեր» ֆիլմը, սակայն մինչ այժմ դա չի արել, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը․ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Նա, անշուշտ, կդիտի ֆիլմը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ 

«Մարտահրավեր» ֆիլմն առաջին գեղարվեստական ​​ֆիլմն է, որը նկարահանվել է տիեզերքում՝ Միջազգային տիեզերակայանում։ Նախագծի շրջանակներում 2021 թվականի հոկտեմբերի 5-ին ուղեծիր էր դուրս եկել պատմության մեջ առաջին նկարահանող խումբը՝ դերասանուհի Յուլիա Պերեսիլդը, ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և Ռոսկոսմոսի տիեզերագնաց Անտոն Շկապլերովը:

Ցամաքային նկարահանման ստորաբաժանման շրջանակներում տեղի է ունեցել նկարահանման 53 հերթափոխ, որոնցից երեքը Իլ-76 ՄԴԿ զրոյական ծանրության լաբորատոր ինքնաթիռում։ Միջազգային տիեզերական կայանում 12 նկարահանման հերթափոխ է անցկացվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական