ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է երեկ Սյունիքի Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած ադրբեջանական ռազմական սադրանքին։
Զախարովան հայտնել է, որ իրենք նման զարգացում կանխատեսել էին։
Ըստ նրա՝ ռուսական կողմն արդեն ասել է, որ այլ կառույցների և խաղացողների ներթափանցումը տարածաշրջան, որոնք երբեք չեն զբաղվել այս հին հակամարտության կարգավորմամբ, լավ հետևանք չի ունենա. «Մենք կանխատեսում էինք, որ սա կբերի սրացումների, ապակայունացման և կբարդացնի խաղաղ կարգավորման հասնելը: Այժմ մենք դառնությամբ և ափսոսանքով փաստում ենք ապակայունացման տարբեր դրսևորումներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:-