Ուկրաինական բանակի հակահարձակումը կարող է սկսվել արդեն այս ամառ․ ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը՝ Վաշինգտոն կատարելիք այցից առաջ «Hill»-ին տված հարցազրույցում: Շմիգալը Վաշինգտոն է ժամանել երեքշաբթի։
«Մեր բոլոր ընկերներն ու գործընկերները հստակ հասկանում են, որ հակահարձակման անցնելու համար պետք է 100%-ով պատրաստ լինել դրան և նույնիսկ ավելին»,- ասել է նա։
Հարցին, թե ինչպես են ամերիկյան գաղտնի փաստաթղթերի վերջին արտահոսքերը ազդել հակահարձակման պլանավորման վրա, Շմիգալն ասել է, որ Ուկրաինան ամեն դեպքում կազատագրի իր տարածքները։