Միջազգային

«Հայաստանի հետ բանակցությունները ընթանում են երկու ուղղությամբ». Ալիև

«Հայաստանի հետ բանակցությունները ընթանում են երկու ուղղությամբ». Ալիև

ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է երեկվա հայ-ադրբեջանական սահմանի միջադեպին և անդրադարձել Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների ընթացքին։ 

Ալիևը, մասնավորապես, հայտարարել է․ «Հայաստանի հետ խաղաղության բանակցություններն ընթանում են երկու ուղղությամբ։ Առաջինը Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերաինտեգրումն է։ Երկրորդ ուղին Երևանի հետ ուղղակի խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն են»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական