Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Մեդվեդչուկի կնոջ՝ Օկսանա Մարչենկոյի նկատմամբ: Երկրի գանձապետարանի ֆինանսական պատժամիջոցների կիրառման գրասենյակի տվյալներով՝ սահմանափակումներ են մտցվել նաև ռուս մի քանի օլիգարխների հարազատների, մասնավորապես, Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, միլիարդատեր Վլադիմիր Սկոչի ու նրա դստեր՝ Վարվառայի նկատմամբ։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «AFK Sistema»-ի հիմնադիր Վլադիմիր Եվտուշենկովի կինը և երեխաները՝ Տատյանան և Ֆելիքսը։ Ցուցակում է նաև ՌԴ դաշնային խորհրդի դաղստանցի անդամ, օլիգարխ Սուլեյման Քերիմովը, նրա դուստրը և այլոք։