Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի երեկ տեղի ունեցած միջադեպը «որպես Երևանի նպատակային սադրանք»։
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցով գտնվում է Հարավային Կովկասում․ նա կայցելի նաև Հայաստան ու Վրաստան։