Եմենի իշխանությունները և շիա ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հուսիթներ) ապրիլի 14-ին կսկսեն գերիների փոխանակման գործընթացը, որը կտևի երեք օր։
Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է «Al-Hadath» հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական պատվիրակության ներկայացուցչին։ Նրա խոսքով՝ առաջին փուլում կողմերը կփոխանակեն 72 բանտարկյալ։