Միջազգային

Բաքուն Իրանի հետ խորհրդակցությունների շարունակականությունը դրական է համարում

Բաքուն Իրանի հետ խորհրդակցությունների շարունակականությունը դրական է համարում

Ադրբեջանական կողմը դրական է գնահատում Իրանի հետ բանակցությունները և կարևոր է համարում խորհրդակցությունների շարունակությունը․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Ադրբեջանը միշտ շահագրգռված է զարգացնել բարիդրացիական հարաբերությունները բոլոր հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։ Երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքը Ադրբեջանի արտաքին քաղաքականության անփոփոխ առաջնահերթությունն է։ Ադրբեջանական կողմը շարունակում է ջանքերը՝ ապահովելու երկրի ազգային շահերն ու ազգային անվտանգությունը»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական