BBC-ն Twitter-ին խնդրել է հնարավորինս շուտ հեռացնել «պետական լրատվամիջոց» մակնշումը: Twitter-ը սահմանում է պետական այն լրատվամիջոցները, որոնցում պետությունը վերահսկողություն է իրականացնում խմբագրական բովանդակության նկատմամբ, մասնավորապես ՝ ֆինանսավորման միջոցով:
BBC-ն հայտնել է, որ բրիտանական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան «բրիտանական հանրության կողմից ֆինանսավորվում է արտոնագրման վճարի հաշվին»: Միևնույն ժամանակ, մարտին Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իշխանությունները 20 միլիոն ֆունտ են հատկացրել BBC-ին՝ անգլալեզու հեռարձակմանն աջակցելու և ապատեղեկատվությանը հակազդելու համար: