Ուկրաինա ներխուժելուց ի վեր ռուսական զորքերը կամ օկուպացիոն իշխանությունները Ուկրաինայում կատարել են կրոնական հալածանքների առնվազն 76 ակտ. ասվում է պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի նոր հետազոտության մեջ։
«Ռուսական ուժերը փակել, ազգայնացրել կամ բռնի կերպով ավերել են Կրեմլի կողմից վերահսկվող ռուս ուղղափառ եկեղեցու առնվազն 26 աղոթատեղի, սպանել կամ գերել են առնվազն 29 հոգևորականի կամ կրոնական առաջնորդի և թալանել, պղծել կամ միտումնավոր ավերել են առնվազն 13 աղոթատեղի», - ասվում է զեկույցի մեջ։