Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների վերջին հեռախոսազրույցների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի շուրջ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմը դրական է գնահատում այս բանակցությունները և կարևոր է համարում խորհրդակցությունների շարունակությունը։
«Ադրբեջանը միշտ շահագրգռված է զարգացնել բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարեւան երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։
Պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքն Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության անփոփոխ առաջնահերթությունն է։ Ադրբեջանական կողմը շարունակում է ջանքերը՝ ապահովելու երկրի ազգային շահերն ու ազգային անվտանգությունը»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։