ԱՄՆ-ն գնահատում է, թե ինչպես կարող են «արտահոսած» ամերիկյան գաղտնի փաստաթղթերը, որոնք, ի թիվս այլ բաների, մանրամասնում են ԱՄՆ անվտանգության ծառայությունների և ռազմական գերատեսչությունների աշխատանքի մասին, ազդել ազգային անվտանգության վրա։ Այս մասին ասված է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհի կիրակի՝ ապրիլի 9-ին տարածած հայտարարության մեջ։
Վաշինգտոնն ուսումնասիրում է այն ազդեցությունը, որ այս փաստաթղթերը կարող են ունենալ «ԱՄՆ ազգային անվտանգության, ինչպես նաև դաշնակիցների և գործընկերների վրա», - ասել է Սինգհը՝ ընդունելով, որ «արտահոսքը» կարող է պարունակել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկատվություն: Փաստաթղթերի իսկության ստուգումը դեռ չի ավարտվել։