Թուրքիան ապրիլի 11-ին ուղեծիր դուրս կբերի սեփական արտադրության IMECE դիտորդական առաջին արբանյակը, ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք շարունակելու ենք լինել տիեզերական համընդհանուր մրցավազքում մեր մշակած տեխնոլոգիաների շնորհիվ», - ասել է Էրդողանը:
Արբանյակը կհավաքի տվյալներ պաշտպանության կարիքների, աղետների կառավարման, կլիմայի փոփոխության մոնիտորինգի և գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: