Միջազգային

Իրանում տեսախցիկներով կվերահսկեն հիջաբի օրենքի պահպանմանը

Իրանում տեսախցիկներով կվերահսկեն հիջաբի օրենքի պահպանմանը

Ապրիլի 15-ից Իրանում կգործարկվի խելացի համակարգ, որը տեսախցիկներով կվերահսկի չծածկված գլուխներով կանանց։

Տեսախցիկները կտեղադրվեն հասարակական վայրերում և փողոցներում։ Հատուկ ծրագրով կբացահայտվեն կարգը խախտողները: Առաջին անգամ կարգը խախտած կանայք նախազգուշացում կստանան։ Եթե դա կրկնվի, ապա կարող են կանգնել դատարանի առաջ:

Եթե մեքենայի ուղեւորը խախտի դրես կոդը, ապա մեքենայի սեփականատերը նման նախազգուշացում կստանա։ Կրկնակի խախտման դեպքում նա կարող է կորցնել իր մեքենան։ Պատժամիջոցները սպառնում են նաև խանութների և ռեստորանների տերերին, եթե այնտեղ նկատվեն գլխաբաց կանայք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական