Միջազգային

Սունակը և Բայդենը կհանդիպեն

Սունակը և Բայդենը կհանդիպեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 11-ին կայցելի Բելֆաստ, որտեղ հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ: Ամերիկացի առաջնորդի այցը նվիրված կլինի Բելֆաստյան համաձայնագրի ստորագրման 25-ամյակին, որը վերջ դրեց Հյուսիսային Իռլանդիայում զինված հակամարտությանը:

Բայդենը Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք կժամանի երեքշաբթի երեկոյան: Բայդենի և Սունակի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին։  Ամերիկացի առաջնորդը նշել է, որ շատ հպարտ է իր իռլանդական ծագմամբ, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում Միացյալ Նահանգների դերով:

ԶԼՄ-ները գրում են, որ Սունակը կարող է օգտագործել Բայդենի այցը Մեծ բրիտանիա երկարաժամկետ ներդրումներ ներգրավելու համար:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական