Գերմանիայի Համբուրգ քաղաքի Ռոտենբուրգսորտ շրջանում խոշոր հրդեհից հետո ծխի թունավոր ամպ է գոյացել, հայտնում է Spiegel ամսագիրը:
Ըստ տվյալների՝ այրվել է երկու պահեստ։ Նշված շրջանի բնակիչներին նախազգուշացրել են, որ կարող են տուժել «օդում առաջացած գազերից և քիմիական բաղադրիչներից»: Բնակչությանը կոչ են արել փակել պատուհաններն ու դռները, ինչպես նաև անջատել օդափոխության համակարգերը:
Տարածված պաշտոնական նախազգուշացման մեջ հրդեհը և ծուխը դասակարգվել են որպես «ծայրահեղ վտանգավոր»:
Տեղական NDR ռադիոկայանը հայտնում է, որ նախնական տվյալներով ՝ խոսքը ջրածնի սուլֆիդի արտահոսքի մասին է: