Միջազգային

Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ: Քաղաքական գործիչն այս մասին գրառում է հրապարակել VKontakte-ի իր էջում։

Նրա գրառումը վերնագրված է. «Ինչո՞ւ կվերանա Ուկրաինան, որովհետև այն ոչ մեկին պետք չէ»:

Գրառումը կազմված է վեց պարբերությունից, որտեղ Մեդվեդևը բացատրում է, թե ինչու Ուկրաինան պետք չէ Եվրոպային, ԱՄՆ-ին, Աֆրիկային, Լատինական Ամերիկային, Ասիային, Ռուսաստանին և, վերջապես, հենց Ուկրաինայի քաղաքացիներին:

Մեդվեդևը նաև ներկայիս ուկրաինական պետությունն անվանել է «ԽՍՀՄ փլուզման արդյունքում առաջացած թյուրիմացություն»: «Եվ հետևաբար, մեզ պետք չէ ենթաուկրաինան, մեզ պետք է Մեծ Ռուսաստանը», - գրել է քաղաքական գործիչը։

Ինչ վերաբերում է հենց ուկրաինացիներին, Մեդվեդևի խոսքով, նրանք «ստիպված են ապրել մշտական անհանգստության և վախի մեջ» և «ցանկանում են հեռանալ ցանկացած տեղ»: «Մոլորակի վրա ոչ մեկին նման Ուկրաինա պետք չէ, դրա համար էլ այն գոյություն չի ունենա»,- ամփոփել է հեղինակը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական