Թել Ավիվում զբոսավայրի մոտ մեքենան մխրճվել է մի խումբ մարդկանց մեջ, ապա շրջվել է:
Իսրայելի ԱԳՆ-ի տվյալներով՝ յոթ մարդ վիրավորվել է:
ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Միջադեպի հետևանքով Իտալիայի մեկ քաղաքացի է զոհվել, ևս վեց մարդ վիրավորվել է։ Վարորդին ոստիկանները տեղում գնդակահարել են: