Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել են ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Մևլութ Չավուշօղլուի բանակցությունները։
Չավուշօղլուի հայտարարություններից գլխավորը
Լավրովի հետ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը։
Թուրքիան երախտապարտ է Ռուսաստանին երկրաշարժերի հետևանքների վերացմանն աջակցելու և տուժածներին մարդասիրական օգնություն ուղարկելու համար։
Շատ կարևոր է շարունակել հացահատիկի գործարքի իրականացումը։
Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի ջանքերին՝ վերացնելու Ռուսաստանից հացահատիկի և պարարտանյութերի արտահանումն սկսելու խոչընդոտները։
Թուրքիան հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի շուտափույթ կնքման օգտին։
Լավրովի հետ քննարկվել են սիրիական խնդրի շուրջ ԱԳ նախարարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
Թուրքիան այս տարի մեծ թվով զբոսաշրջիկների է սպասում Ռուսաստանից։
Հացահատիկի գործարքի շրջանակներում Ուկրաինայից արտահանվել է ավելի քան 27 մլն տոննա գյուղմթերք։
Ապահովագրության և բանկային ոլորտում հացահատիկի գործարքի շրջանակներում Ռուսաստանի համար խոչընդոտները պահպանվում են։
Լավրովի հայտարարություններից գլխավորը
Ռուսաստանն ու Թուրքիան միակարծիք են, որ անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը հաստատում է գազային հանգույց ստեղծելու անհրաժեշտությունը։
Պաղեստինի և Իսրայելի միջև կարգավորման գործընթացը հետընթաց է ապրել։
Ռուսաստանն ակնկալում է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն միջամտի հվ․ Կովկասի կարգավորմանը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վերաբերյալ Արևմուտքի հայտարարությունները «անբարեխիղճ հնարք» են։
Չավուշօղլուի հետ բանակցություններում քննարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից փաթեթային հացահատիկի գործարքի պայմանների չկատարումը։
Ռուսաստանը կաշխատի հացահատիկի գործարքի շրջանակներից դուրս, եթե Արևմուտքը կառուցողականություն չցուցաբերի․ Թուրքիան և Կատարը պատրաստ են դրան։
Ռուսաստանը կմտածի ընդհանրապես հացահատիկի գործարքի անհրաժեշտության մասին, եթե պարարտանյութերի և սննդամթերքի արտահանման խոչընդոտները վերացնելու հարցում առաջընթաց չլինի։
Լավրովը հայտարարեց Ռուսաստանի հաստատակամ խոստման մասին առ այն, որ սննդամթերքի արտահանումը կարիքավոր երկրներ դուրս չի գա հացահատիկի գործարքի շրջանակներից։
Ռուսական գյուղմթերքի արտահանման խոչընդոտները մնում են և ավելի կոշտանում։
Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը պետք է նախապատրաստվի, ժամկետները համաձայնեցվում են։
Լավրովն ասել է, որ ուրախ կլինի «ցանկացած հնարավորության դեպքում» տեսնել Չավուշօղլուին Մոսկվայում: