Միջազգային

Կրեմլի հաղորդագրությունը Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Կրեմլի հաղորդագրությունը Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին

Կրեմլի պաշտոնական կայքը գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։ 

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտների քննարկումը։

Այս համատեքստում կարևորվել է 2020-2022թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության ապահովման, Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի նախապատրաստման հարցերը։ Բացի այդ, անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների որոշ արդիական հարցերի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական