Միջազգային

Էրդողանի և Ռաիսիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Էրդողանի և Ռաիսիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում Էրդողանը հայտարարել է Պաղեստինի վրա հարձակումների հարցում իսլամական աշխարհի համերաշխության անհրաժեշտության մասին։

Էրդողանը և Ռաիսին մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական