Միջազգային

Ուկրաինային վերաբերող խոսակցություններն առանց Ուկրաինայի չեն կարող լինել

Ուկրաինային վերաբերող խոսակցություններն առանց Ուկրաինայի չեն կարող լինել

«Սպիտակ տանը կարծում են, որ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավունք ունի որոշել՝ պատրա՞ստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել», - Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի հարցով բանակցություններ չեն կարող լինել առանց Ուկրաինայի»,- ընդգծել է նա՝ պատասխանելով լրատվամիջոցների հրապարակումներին, թե Կիևը որոշակի պայմաններով պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ:  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական