Միացյալ թագավորության հետախուզությունը իր թվիթերյան էջում գրել է, որ Ռուսաստանի ՊՆ-ն պաշտոնանկ է արել բարձրաստիճան մի հրամանատարի: «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հավանական է, պաշտոնանկ է արել գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում արևելյան ուժերի խմբում կրած ծանր կորուստներից հետո», - հաղորդում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Ռուսական կողմից դեռևս պաշտոնական հաստատում կամ հերքում չի եղել։