Միջազգային

Սպանված Քենեդու զարմիկը՝ ԱՄՆ նախագահի թեկնածու

Սպանված Քենեդու զարմիկը՝ ԱՄՆ նախագահի թեկնածու

69-ամյա Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը ԱՄՆ սպանված սենատոր Ռոբերտ Քենեդիի և սպանված նախագահ Ջոն Քենեդու եղբորորդին է։ Նախագահի թեկնածուի փաստաթղթերի գրանցումը չորեքշաբթի հաստատել է նրա նախընտրական արշավի գանձապահ Ջոն Սալիվանը։

Քենեդին, ով մասնագիտությամբ իրավաբան է, հայտնի է որպես ջերմեռանդ բնապահպան և պատվաստումների հակառակորդ: 2021 թվականին Instagram-ի ադմինիստրացիան ջնջել էր նրա հաշիվը՝ բացատրելով, որ «այնտեղ բազմիցս կեղծ հայտարարություններ են տարածվել»։ Քենեդին դեմոկրատների անվանակարգում նոր կերպար է, և նրա շանսերն այնքան էլ մեծ չեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական