Միջազգային

Վրաստանի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ պետքարտուղարին

Վրաստանի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ պետքարտուղարին

Վրաստանի արտգործնախարարը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ դժգոհելով վրաստանյան չորս դատավորի նկատմամբ պատժամիջոցներից․ «Առանց ապացույցներ ներկայացնելու՝ ԱՄՆ պետդեպարտամենտի որոշումը լիովին անհասկանալի և անընդունելի է։ Հուսով ենք՝ պետդեպարտամենտը համապատասխան ապացույցներ կներկայացնի կամ կվերանայի իր որոշումը», - ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարար Իլյա Դարչիաշվիլին ընդգծել է, որ հակառակ դեպքում Վրաստանը և վրաց ժողովուրդը դա կընկալեն որպես ճնշում ինքնիշխան պետության անկախ դատարանի վրա և կոպիտ միջամտություն նրա գործունեությանը, «որը կվնասի Վրաստանի և ԱՄՆ-ի երկարաժամկետ բարեկամական հարաբերություններին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական