Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա Մոսկվայում։
«Մոսկվայում ԱԳ փոխնախարարների մակարդակով պատվիրակությունների հանդիպումը ԱԳ նախարարների հանդիպման նախապատրաստման բնույթ էր կրում: Առաջիկայում այս հանդիպումն անցկացնելու համար մենք սպասում ենք ռուսական կողմի հրավերին: Հավանաբար, հանդիպումը կկայանա Մոսկվայում»,- ասել է Չավուշօղլուն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։