Միջազգային

Մակրոնն ու Ֆոն դեր Լեյենը ժամանել են Չինաստան

Մակրոնն ու Ֆոն դեր Լեյենը ժամանել են Չինաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենից անմիջապես առաջ այսօր Չինաստան է ժամանել։ Երկու եվրոպացի առաջնորդները ձգտում են հարթել հարաբերությունները հիմնական տնտեսական գործընկերոջ հետ՝ անդրադառնալով այնպիսի փշոտ հարցերի, ինչպիսիք են Ուկրաինայի հակամարտությունն ու առևտրային ռիսկերը: 

Ֆոն դեր Լեյենը Եվրահանձնաժողովի նախագահ դառնալուց հետո չի մեկնել Չինաստան, քանի որ Չինաստանի խիստ համաճարակային հսկողությունը ստիպում էր բոլոր դիվանագիտական հանդիպումները առցանց կազմակերպել:

Չինաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սի Ցզինպինը և Ֆրանսիայի նախագահը բանակցություններ կվարեն համագործակցության խորացման և հիմնական միջազգային հարցերի շուրջ։ Ելիսեյան պալատը հայտնել է, որ Մակրոնն, ընդհանուր առմամբ, 6-7 ժամ կանցկացնի Չինաստանի առաջնորդի հետ քննարկումներում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական