General Motors-ը ծախսերի կրճատման միջոցառումների շրջանակում իր աշխատակիցների թիվը կնվազեցնի 5000-ով․ հայտնում է Bloomberg-ը։
Ընկերությունը փոխհատուցում կառաջարկի աշխատակիցներին կամավոր հեռացման դեպքում։ Ընկերության ֆինանսական տնօրեն Փոլ Ջեյքոբսոնի խոսքով՝ կրճատումները կանդրադառնան անձնակազմի 6%-ի վրա․ արդյունքում կխնայվի 1 մլրդ դոլար։