ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կներկայացնի Միացյալ Նահանգները մայիսին Լոնդոնում կայանալիք Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրմանը։ Այս մասին երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ միապետին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Նախագահը հայտնել է նաև թագավորի հետ ապագայում Մեծ Բրիտանիայում հանդիպելու իր ցանկության մասին»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։