Միջազգային փոխադրողների երթևեկությունը Լարսում փոխվում է: Տեղեկությունը տարածում է Վրաստանի ցամաքային տրանսպորտի գործակալությունը։ Գերատեսչության տվյալներով՝ սահմանային հսկողության փոփոխությունը կգործի մինչև մայիսի 23-ը։
Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ փոփոխությունն իրականացվում է ՌԴ տրանսպորտի նախարարության տրամադրած տեղեկատվության հիման վրա։
«Մարտի 13-ից մայիսի 23-ը Կազբեգի/Դարյալի սահմանային անցակետում հաղորդակցությունների փոխման և երթևեկության կանոնների փոփոխության պատճառով միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մաքսային անցակետերը կգործեն հակադարձ ռեժիմով։ Սահմանը հատելիս գոտիների քանակը 11-ից կկրճատվի 6-ի»,- ասվում է Վրաստանի ցամաքային գործակալության տարածած հաղորդագրության մեջ։