Միջազգային

Ֆրանսիական բանակը պլանավորում է պահեստազորայինների տարիքը հասցնել 70-ի

Ֆրանսիական բանակը պլանավորում է պահեստազորայինների տարիքը հասցնել 70-ի

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել է, որ ֆրանսիական բանակում պահեստազորի տարիքը նախատեսվում է հասցնել 70, իսկ որոշ դեպքերում՝ մինչև 72 տարեկան։  Լեկորնյուն նշել է, որ նախկինում շատ «բարձրակարգ մասնագետներ», որոնք ցանկանում էին շարունակել իրենց ծառայությունը, տարիքային սահմանափակման պատճառով չէին կարող դա անել։ Այժմ Ֆրանսիայում պահեստազորի առավելագույն տարիքը 65 տարեկանն է։

Ավելի վաղ՝ երեքշաբթի, Լեկորնուն ներկայացրել էր 2024-2030թթ․ ռազմական պլանավորման օրինագիծը: Մասնավորապես, այն ենթադրում է պաշտպանական ծախսերի 3-4 մլրդ եվրո տարեկան աճ։ Օրինագծի համաձայն՝ 2030թ․ պաշտպանական բյուջեն կկազմի 69 միլիարդ եվրո։ Այս տարի այն 43,9 մլրդ եվրո է։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական