Միջազգային

Բելառուսը ստացել է «Իսկանդեր», որը կարող է միջուկային հրթիռներ օգտագործել

Բելառուսը ստացել է «Իսկանդեր», որը կարող է միջուկային հրթիռներ օգտագործել

«Բելառուսի զինված ուժերը ստացել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը (ОТРК), որը կարող է օգտագործել սովորական և միջուկային հրթիռներ», - այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ 

Նրա խոսքով՝ ապրիլի 3-ից ռուսական զինավարժարաններից մեկում սկսվել է բելառուսական անձնակազմի ուսուցումը ОТРК-ից օգտվելու համար։

Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է, որ բելառուսական գրոհային ինքնաթիռի մի մասը ստացել է միջուկային զենքով թշնամու թիրախներին հարվածելու հնարավորություն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական