Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները հաստատել են ռուսական աղբյուրների տվյալները, որ «Վագների» ուժերը գրավել են Բախմուտ քաղաքի վարչակազմի շենքը։
«Վագները» «հավանաբար կշարունակի փորձել ամրապնդել վերահսկողությունը Բախմուտի կենտրոնական հատվածի վրա և կփորձի շարժվել դեպի արևմուտք՝ քաղաքի խիտ բնակեցված տարածքներով՝ Խրոմովոյի ուղղությամբ», - նշել է ինստիտուտը։ ISW-ն ավելացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները հաստատում են, որ ռուսական կանոնավոր զորքերը, մասնավորապես՝ օդադեսանտային ուժերը, վագներականների հետ միասին Բախմուտում ավելի ու ավելի են ակտիվանում։