Ավստրալիան, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել է TikTok-ի առկայությունը կառավարական բոլոր սարքերում՝ դառնալով ԱՄՆ-ի վերջին դաշնակից երկիրը, որը միջոցներ կձեռնարկի Չինաստանին պատկանող հավելվածի դեմ:
Արգելքն ընդգծում է աճող մտահոգություններն առ այն, որ Չինաստանը, Արևմուտքի անվտանգության շահերը խաթարելու՝ իր քաղաքական օրակարգն առաջ տանելու նպատակով, կարող է օգտագործել Պեկինում գտնվող և ByteDance Ltd-ին պատկանող ընկերությունը՝ օգտատերերի տվյալները հավաքելու համար։