Ղազախստանի տնտեսություն օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2022 թվականին կազմել է 28 մլրդ դոլար, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Հանրապետության ԱԳՆ-ն։
Ըստ երկրների ներդրումների՝ ամենամեծ ծավալը բաժին է ընկել Նիդեռլանդներին՝ 8,3 մլրդ դոլար, ԱՄՆ-ին՝ 5,1 մլրդ դոլար, Շվեյցարիային՝ 2,8 մլրդ դոլար, Բելգիային՝ 1,6 մլրդ դոլար, Ռուսաստանին՝ 1,5 մլրդ դոլար, Հարավային Կորեային՝ 1,5 մլրդ դոլար, Չինաստանին՝ 1,4 մլրդ դոլար, Ֆրանսիային՝ 770 մլն դոլար, Մեծ Բրիտանիային՝ 661 մլն դոլար, և Գերմանիային՝ 469,5 մլն դոլար։