Ձեռնարկատեր, «Վագներ» ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինն իր Telegram-յան ալիքում գրել է, որ ռադիկալների խումբն է պատասխանատու ռազմական թղթակից Վլադլեն Տատարսկու մահվան համար․ «Նրանք կապված չեն Ուկրաինայի իշխանությունների հետ», - հայտնել է Պրիգոժինը։
«Ինչ վերաբերում է Դարիա Դուգինայի մահվանը, այո, ամեն ինչ նման է. բայց ես չէի մեղադրի Կիևի ռեժիմին այս գործողությունների համար։ Կարծում եմ, որ կա արմատականների մի խումբ, որը գրեթե առնչություն չունի իշխանության հետ։ Ես դա կանվանեի այդպես»,- հավելել է Պրիգոժինը: