Միջազգային

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները կհանդիպեն մոտ օրերս

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները կհանդիպեն մոտ օրերս

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցում իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների հարաբերությունների դրական դինամիկայի կապակցությամբ և ընդգծել Իրանի վճռականությունը՝ ընդլայնել իր բարիդրացիական քաղաքականությունը։

Զրույցի ընթացքում նախարարները պայմանավորվել են հանդիպել նաև առաջիկա օրերին։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ ինքը և Սաուդյան Արաբիայի իր գործընկերը պատրաստվում են խորհրդակցել և զրուցել առաջիկա 48 ժամվա ընթացքում՝ վերջնական հանդիպման ժամանակն ու վայրը որոշելու համար:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական