Միջազգային

Շրի Լանկան Ռուսաստանի հետ շարունակում է երկխոսությունը նավթի և գազի գործարքի շուրջ

Շրի Լանկան Ռուսաստանի հետ շարունակում է երկխոսությունը նավթի և գազի գործարքի շուրջ

Շրի Լանկան շարունակում է երկխոսությունը Ռուսաստանի հետ նավթի և գազի հնարավոր գործարքի վերաբերյալ, հարցը պետության էներգետիկայի նախարարության օրակարգում է, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է երկրի տրանսպորտի նախարար Բանդուլա Գունավարդանան:
«Շրի Լանկան այսօր ռուսական նավթ և գազ չի գնում, բայց այդ հարցը մեր երկրի Էներգետիկայի նախարարության օրակարգում է, և այդ թեմայով քննարկումների հաջող ավարտի դեպքում կարող է փոխշահավետ համաձայնագիր ստորագրվել: Մեր իշխանություններն այդ հարցը կքննարկեն Ռուսաստանի կողմից պատասխանատուների հետ», - ասել է Գունավարդանան։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական