Եվրամիության տնտեսական բարգավաճումն ու ազգային անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերությունների բնույթից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Այն, թե ինչպես ենք մենք վարում Չինաստանի հետ մեր հարաբերությունները, որոշիչ գործոն կլինի մեր տնտեսական բարգավաճման և ազգային անվտանգության համար», - ասել է Լեյենը: Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև ասել է, որ Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ևս որոշիչ գործոն կլինի ԵՄ-Չինաստան հարաբերությունների համար. «ԵՄ-ն շահագրգռված չէ Չինաստանի հետ հարաբերությունների վատացմամբ և մտադիր է դրանք վերականգնել», հավելել է նա։