Միջազգային

«Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում». Բայրամով

«Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում». Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում։ Այսօր Բայրամովը հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ 

Բայրամովը Հայաստանին կրկին մեղադրել է ագրեսիվ հռետորաբանության և խաղաղության խափանման մեջ։ 

Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանը վերջին շաբաթներին շարունակել է իր ագրեսիվ հռետորաբանությունն ու գործունեությունը։ Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման, ինչպես նաև ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական