Իրանական «Saipa» մակնիշի ավտոմեքենաների վաճառքը Ռուսաստանում նախատեսվում է սկսել հունիսի 1-ից, մինչ այդ զուգահեռ ներմուծման միջոցով երկիր պետք է մատակարարվի Quik, Saina և Shahin մոդելների 1000-անոց առաջին խմբաքանակը․ հայտնել է Best Motors-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ստեպանովը։
Ստեպանովի խոսքով՝ Best Motors-ը երեք տարով պայմանագիր է կնքել Saipa-ի հետ։ 2023 թվականի բիզնես ծրագրի համաձայն՝ նախատեսվում է հանրապետությունում վաճառել մոտ 10․000 ավտոմեքենա։ Իրանական մեքենաները նույնպես կենթարկվեն երաշխիքային սպասարկման։