Միջազգային

Պետքարտուղարի օգնականն Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

Պետքարտուղարի օգնականն Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, թե պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովի հետ և անհանգստություն արտահայտել Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։

«Նա ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին։ Ուղիղ երկխոսությունն է այս խնդրի լուծումը և տևական խաղաղության հասնելու ճանապարհը։ Հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Մենք շարունակելու ենք երկկողմանիորեն, մեր գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջոցով աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին»,– ասել է նա։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական