Միջազգային

Եվրահանձնաժողովը ձգձգում է Իտալիային տրամադրվող 20,5 միլիարդ դոլարի օգնությունը

Եվրահանձնաժողովը ձգձգում է Իտալիային տրամադրվող 20,5 միլիարդ դոլարի օգնությունը

Իտալիայի կառավարության կողմից իր պարտավորությունները կատարելու ունակության վերաբերյալ կասկածների պատճառով Եվրահանձնաժողովը հետաձգում է երկրին հատկացվող 19 միլիարդ եվրոյի (20,5 միլիարդ դոլար) օգնությունը՝ COVID-19 համաճարակի հետևանքների դեմ պայքարելու համար: Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։

Ֆինանսական օգնության ընդհանուր գումարը պետք է կազմի 192 մլրդ եվրո (207,3 մլրդ դոլար), որը ԵՄ անդամները հավաքել են միասին։ Իտալիան արդեն ստացել է 67 միլիարդ եվրո (72,4 միլիարդ դոլար), բայց բյուրոկրատական քաշքշուկների պատճառով չի կարողացել այն արագ և արդյունավետ ծախսել:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական