Միջազգային

Ինչպե՞ս և ո՞ր երկրներին է վարկավորում Չինաստանը

Ինչպե՞ս և ո՞ր երկրներին է վարկավորում Չինաստանը

Համաշխարհային բանկի հրապարակած ուսումնասիրության համաձայն՝ Չինաստանը 2008-2021թթ․ 240 միլիարդ դոլար է ծախսել 22 զարգացող երկրներին օժանդակելու համար։ Դրանք «Belt & Road» ենթակառուցվածքների իրականացման համար ծախսված վարկերն են:

Համաշխարհային բանկի հետազոտողների զեկույցի համաձայն՝ «փրկող» վարկերի գրեթե 80%-ը տրվել է 2016-2021 թվականներին՝ հիմնականում միջին եկամուտ ունեցող երկրներին, այդ թվում՝ Արգենտինային, Մոնղոլիային և Պակիստանին։

Ամենաշատը ստացել է Արգենտինան՝ 111,8 մլրդ դոլար, որին հաջորդում են Պակիստանը՝ 48,5 մլրդ դոլար, և Եգիպտոսը՝ 15,6 մլրդ դոլար։ 9 երկիր ստացել է 1 միլիարդ դոլարից էլ պակաս:

Վարկերը հիմնականում կենտրոնացած են միջին եկամուտ ունեցող երկրներում, որոնք կազմում են ընդհ․ վարկավորման 80%-ը, քանի որ դրանք ներկայացնում են չինական բանկերի հաշվեկշիռները, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող երկրներին առաջարկվում են արտոնյալ ժամկետներ և մարման ժամկետների երկարացում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական