«Վաշինգտոնը, խոսելով խոսքի ազատության մասին, իրականում ոտնահարում է այլ երկրների ինքնիշխանությունը և հանդիսանում է աշխարհի գլխավոր բռնապետը», - «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Կեղծավորաբար խոսելով ընտրության ազատության մասին՝ ԱՄՆ-ն, որն իրեն նշանակել է աշխարհի գլխավոր դիկտատոր, իրականում պարզապես ծաղրում է այն երկրներին, որտեղ նրանց կողմից ոտնահարվում են ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Հանուն ժողովրդավարության» առաջիկա գագաթնաժողովը։